«Հրապարակ». 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներո՞ւմ

«Հրապարակ». 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներո՞ւմ

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ուսումնասիրելով ստորագրված ցուցակները, բացահայտել է, որ 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ին։ Այժմ կազմակերպության իրավաբանները ճշտում են, թե դրանք ինչ հասցեներ են՝ նո՞ր հասցեներ են կամ տառերի փոփոխության արդյունքո՞ւմ են նոր հասցե դարձել։ «Այս հասցեների ստուգումը ծավալուն աշխատանք է, սարքավորումներից տպվող տեղեկանքների ավտոմատ մուտքագրման արդյունքում մենք չկարողացանք ունենալ այն պատկերը, որը պետք է ունենայինք։ Այժմ կամավորներն ընտրողների ստորագրված ցուցակներից ձեռքով մուտքագրում են ընտրություններին մասնակցած անձանց համարները։ Հետո միայն կկարողանանք այլ անձանց փոխարեն քվեարկությունների թվերի եւ այլ վերլուծություններ կատարել»,- ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։