Դանիան իր զինվորականներին նախազգուշացնում է՝ հեռու մնալ «քաղցր թակարդներից»

Դանիան իր զինվորականներին նախազգուշացնում է՝ հեռու մնալ «քաղցր թակարդներից»

Դանիայի անվտանգության և հեախուզության ծառայությունը ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակում մերձբալթյան հանրապետություններ մեկնող դանիացի զինվորականներին նախազգուշացրել է Տալլինի և Տարտուի բարերում ռուս և պրոռուս կին գործակալների «քաղցր թակարդներն» ընկնելուց, հայտնում է Copenhagen Post-ը:



Համաձայն ծառայության զեկույցի, Ռուսաստանը կարող է օգտագործել «քաղցր թակարդների» մեթոդը՝ կին գործակալներին հանձնարարելով հավաքագրել օտարերկրյա զինվորականների:



«Դանիացի զինվորականներին նման վտանգ սպառնում է Տալլինի և Տարտուի բարերում, ուր նրանք սիրում են լինել ծառայությունից ազատ ժամերին»,- ասվում է զեկույցում: