Փհենյանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած պատերազմի. դիվանագետ

Փհենյանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած պատերազմի. դիվանագետ

Փհենյանը պատրաստ է տոտալ պատերազմի մեջ մտնելու ԱՄՆ հետ, եթե ԱՄՆ-ը սանձազերծի նման պատերազմ, հայտարարել է Ռուսաստանում ԿԺԴՀ դեսպանության ռազմական կցորդ Կիմ Յոն Զինը:



Ինչպես նշում է РИА Новости-ն, դիվանագետը նման հայտարարություն է արել Հյուսիսային Կորեայի զինված ուժերի 85-ամյակի կապակցությամբ:



«Եթե նրանք (ԱՄՆ-ը) անմիտ սադրանքների գնան, կորեական հեղափոխական ուժերը կործանարար հարված կհասցնեն՝ պատասխանելով տոտալ պատերազմին տոտալ պատերազմով, միջուկային պատերազմին՝ միջուկային հարվածով»,- ասել է դիվանագետը:



Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլին ԿԺԴՀ-ին հորդորել էր ձեռնպահ մնալ պատերազմի սանձազերծումից: