ՄԲ արտգործնախարարությունը հանդես է եկել «Եհովայի վկաների» ռուսաստանյան բաժանմունքի իրավունքների պաշտպանությամբ

ՄԲ արտգործնախարարությունը հանդես է եկել «Եհովայի վկաների» ռուսաստանյան բաժանմունքի իրավունքների պաշտպանությամբ

Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Համագործակցության հարցերով պետական քարտուղար Ջոյս Էնելեյը հանդես է եկել «Եհովայի վկաների» ռուսաստանյան բաժանմունքի իրավունքների պաշտպանությաամբ:



Ինչպես հայտնի է, ապրիլի 20-ին ՌԴ Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հայտարարել էր ծայրահեղական:



ՄԲ կառավարության կայքում տեղադրվաել է բարոնուհի Էնելեյի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ Գերագույն դատարանի որոշումով կրիմինալիզացվում է 175 հազարանոց Ռուսաստանի «խաղաղ սերունդը», որ մաս է կազմում համաշխարհային կազմակերպությանը:



Իր հայտարարության մեջ Բրիտանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Էնելեյը ՌԴ կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ հիմնարար ազատությունների միջազգային նորմերին: