Վավերացվել է ԱՊՀ տարածքում միջուկային էներգիայի օգտագործման համաձայնագիրը

Վավերացվել է ԱՊՀ տարածքում միջուկային էներգիայի օգտագործման համաձայնագիրը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից վավերացվել է ԱՊՀ-ում միջուկային էներգիայի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը նպատակ ունի միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հարցում ԱՊՀ տարածքում առկա մոտեցումներում միասնականություն հաստատել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս ԱՊՀ ազգային օրենսդրություններում որոշակի տարբերություններ կան ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման տեխնիկական կարգավորումների հետ կապված, եւ ներկայիս փաստաթղթով ստեղծվում են հիմքեր նորմատիվ-իրավական եւ նորմատիվ-տեխնիկական կարգավորումների մասով միասնական սկզբունքներ մշակելու համար, ինչը թույլ կտա հասնել նաեւ որոշակի ընդհանրության ռեգիոնում միջուկային էներգիայի ստանդարտիզացիայի, հավատարմագրման եւ մետրոլոգիական ապահովման ոլորտներում: