Ռուսական հատուկ ծառայությունները Փեյջի միջոցով ցանկացել են «ներթափանցել» Թրամփի ընտրարշավի մեջ. CNN

Ռուսական հատուկ ծառայությունները Փեյջի միջոցով ցանկացել են «ներթափանցել» Թրամփի ընտրարշավի մեջ. CNN

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ 2016 թվականի ամռանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, իբրեւ թե, փորձել են օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջին, որպեսզի «ներթափացեն» նախընտրական ընտրարշավի մեջ: Այս մասին հայտնում է CNN հեռուստատեսությունը:



Ըստ հաղորդման, դեռեւս հայտնի չէ, թե Փեյջը տեղյակ եղել է, որ իրեն օգտագործում են, եւ հաշվի առնելով ռուսական գործակալների աշխատանքի առանձնահատկությունները, ենթադրելի է, որ Փեյջը հնարավոր է, որ տեղյակ էլ չլինի, որ գործ ունի ռուսական գործակալների հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոյին հատկապես կասկածելի է թվացել անցյալ տարի Քարտեր Փեյջի դասախոսությունը Մոսկվայի բուհերից մեկում, որտեղ նա քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը: New York Times պարբերականն էլ գրում է, որ դեռ անցյալ տարի հուլիսյան այդ դասախոսությունից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանից գաղտնի սանկցիա է ստացել, որով արտոնվում էր գաղտնալսել Փեյջին այն հիմնավորմամբ, որ վերջինս ներգրավված է ռուսական հետախուզական գործակալական ցանցի կողմից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարտեր Փեյջը Ռուսաստան էր այցելել դեռ չորս տարի առաջ եւ ունեցել որոշ հանդիպումներ եւ քննարկումներ ռուսական էներգետիկ ոլորտի ղեկավարության հետ: