Չինաստանում նախկին պաշտոնյան տուգանվել է 36,5 միլիոն դոլարով

Չինաստանում նախկին պաշտոնյան տուգանվել է 36,5 միլիոն դոլարով

Չինաստանի Արժեթղթերի շուկայի կարգավորման պետական հանձնաժողովի (China Securities Regulatory Commission, CSRC) նախկին աշխատակից Ֆեն Սյաոշուն տուգանվել է 251 միլիոն յուանով կամ 36,47 միլիոն դոլարով արժեթղթերի հետ հակաօրինական գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաուցզյունյան լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Ֆեն Սյաուշուի հանդեպ նաեւ որոշում է կայացվել, ըստ որի՝ վերջինիս ցմահ արգելվում է արժեթղթերի շուկայում որեւէ գործողություն իրականացնել: Նշվում է նաեւ, որ առգրավվել է ֆինանսական մեքենայությունների արդյունքում նրա ստացած եկամուտը, որը կազմում է 248 միլիոն յուան կամ 36,03 միլիոն դոլար: Ավելի վաղ CSRC-ն մեկ այլ բորսայական մակլերի` Շանհայի բնակիչ Սյան Յանյային տուգանել էր 503 միլիոն դոլարով առնվազն երկու տարի բորսայական մեքենայություններով զբաղվելու համար: Նրան նույնպես ցմահ արգելվել է բորսայական գործարքներով զբաղվել: