Ճապոնիան եւ Ռուսաստանը կարող են քսան համատեղ նախագիծ իրականացնել

Ճապոնիան եւ Ռուսաստանը կարող են քսան համատեղ նախագիծ իրականացնել

Ճապոնիան եւ Ռուսաստանը կարող են ավելի քան 20 համատեղ ծրագրի իրականացման համաձայնագիր կնքել, ինչը ռուս-ճապոնական հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո բավական դրական քայլ է: Այս մասին հայտնում է ճապոնական «Յոմիուրի» պարբերականը՝ գրելով, որ նշված նախագծերի հետ կապված համաձայնագրերի փաթեթները ներառված են Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի` այս ամսվա վերջին Մոսկվա կատարելիք այցի օրակարգում: Նշենք, որ Ռուսաստանն ու Ճապոնիան իրենց հարաբերություններում նկատելի ակտիվություն սկսեցին՝ կապված հաշտության համաձայնագրի կնքման հետ: Մոսկվան Տոկիոյին առաջարկեց Հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական նախագծեր իրականացնել: Ներկայումս քննարկվում է ռուսական Р-Фарм ընկերության մինչեւ 20% բաժնեմասի` ճապոնական Mitsui ընկերության կողմից գնելու հարցը, որը նաեւ թույլ կտա ճապոնական դեղագործական ընկերությանը, մուտք գործելով ռուսական շուկա, ընդլայնել արտադրությունը Ռուսաստանում: Բացի այդ, նախատեսվում են նաեւ նավթի արդյունահանման համատեղ ծրագրեր: Նշենք, որ նախնական համաձայնությամբ՝ Սինդձո Աբեն Մոսկվա կայցելի ապրիլի 27-28-ին: