Ընդդիմությունը պառակտվու՞մ է․ Իմամօղլուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Ընդդիմությունը պառակտվու՞մ է․ Իմամօղլուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Ստամբուլի ընդդիմադիր քաղաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ասել է, որ հասարակությունը փոփոխություններ է ցանկանում ի դեմս երկրի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած Ժողովրդահանրապետական ​​կուսակցության վերնախավի։

Այդ մասին ասվում է քաղաքական գործչի Twitter-ի պաշտոնական էջում։

Իմամօղլուն, մասնավորապես, նոր հայտարարություն է տարածել՝ կապված Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունում անհրաժեշտ վերադասավորումների շուրջ աճող բանավեճերի հետ։ 
Հիշեցնելով, որ իրենք ստեղծել են «Իշխանափոխություն» անունով կայք՝ Իմամօղլուն բացատրել է, որ կայքում տեղադրվել են ավելի քան 100,000 կարծիքներ և առաջարկություններ։

«Հասարակությունը ցանկանում է, որ առաջնորդն ու ղեկավարությունը փոխվեն, և այդ փոփոխությունը պետք է վերաբերի և՛ սերնդին, և՛ տեսլականին»,-հայտարարել է Ստամբուլի քաղաքապետը։

Նրա խոսքով, հասարակությունն ակնկալում է, որ հստակ տեսլական և քաղաքականություն սահմանվի հասարակության պահանջներին համապատասխան, ինչպես նաև մշակվի ժողովրդավարության և աշխարհիկության համապարփակ ըմբռնում։