Վարչապետը չի կարողացել դուրս գալ մեքենայից

Վարչապետը չի կարողացել դուրս գալ մեքենայից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով Գերմանիա է այցելել կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցելու համար, Բեռլին ժամանելուց հետո, փոքրիկ արկածի է հանդիպել։ Հանդիպման մեկնելիս, երբ արդեն Մերկելի նստավայրում են եղել, բրիտանական պատվիրակության այն մեքենայի դուռը, որի մեջ եղել է Մեյը, կողպվել է եւ Մեյը չի կարողացել դուրս գալ ու մնացել է մեքենայի մեջ մի քանի վայրկյան, մինչ բացելը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ի վերջո դուռը բացվել է եւ Մեյը դուրս եկել, որտեղ նրան սպասել է Մերկելը, որն այդ ողջ ընթացքում դիտել է, թե ինչ է կատարվում։