ԿԽՄԿ-ն ունի նոր ղեկավար 

ԿԽՄԿ-ն ունի նոր ղեկավար 

Շվեյցարացի դիվանագետ Միրյանա Սպորյարիչ Էգգերը ընտրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար։ Նա իր լիազորությունների կատարմանը կանցնի հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ից։ Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը ԿԽՄԿ Ասամբլեան, որը այդ կառույցի բարձրագույն մարմինն է, ընտրել է Էգգերին այդ պաշտոնին այսօր, ինչպես հայտնել է ներկայիս ղեկավար Պետեր Մաուրերը։

Մաուրերի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա սեպտեմբերին։ 2018 թվականից Էգգերը հանդիսանում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի օգնականը, նաեւ ՄԱԿ Զարգացման ծրագրերի ղեկավարի օգնականը, նույն Զարգացման ծրարգերի՝ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների բյուրոյի ղեկավարը։ Ավելի վաղ պաշտոնավարել է շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչությունում։