Առաջիկա խաղերին ընդառաջ. Վանեցյանը մեկնել է Լիխտեյնշտեյն

Առաջիկա խաղերին ընդառաջ. Վանեցյանը մեկնել է Լիխտեյնշտեյն

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2020-ի նախընտրական փուլի  J խմբի շրջանակում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում ուժերը կչափի Լիխտեյնշտեյնի հետ։  Ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 15-ին, «Վերիտաս» ստադիոնում Հայաստանի հավաքականը արդեն կհյուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, թե որ դեպքում Հայաստանի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կընձեռիվի մասնակցել հավաքականների մակարդակով Եվրոպայի ամենախոշորագույն մրցաշարին՝ Եվրոպայի առաջնությանը։

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի հայտնի վնասվածքից հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը չի կարողանալու օգնել հավաքականին առաջիկա երկու բարդ հանդիպումներում։ 

Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումների համար մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Արաս Օզբիլիս, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Մենք տեղեկացանք, որ Վանեցյանն արդեն մի խմբի հետ մեկնել է Լիխտենշտեյն, իսկ հավաքականի ամբողջական կազմի թռիչքը նախատեսված է վաղը, Երևանի ժամանակով 17:00-ին։

Հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 16-ին։

Նշենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։