Ո՞ր դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի ԵՎՐՈ 2020-ում

Ո՞ր դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի ԵՎՐՈ 2020-ում

Իտալիայի հավաքականին պարտվելուց հետո, երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի հավաքականը տնային Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4-2 հաշվով կարողացավ առավելության հասնել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ։ Այս հաղթանակը թույլ տվեց Հայաստանի հավաքականին շանսեր պահպանել Եվրո 2020-ի խմբային փուլում հանդես գալու համար։

Իտալիայի հավաքականը, որը մեր խմբի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է (18 միավոր), երեկ կարողացավ մրցակցի հարկի տակ առավելության հասնել նաև Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ, որն այս պահի դրությամբ երեք միավորով գերազանցում է Հայաստանի հավաքականին և մրցաշարային աղյուսակում ամրապնդվել է երկրորդ հորիզոնականում։

Հունաստանի և Լիխտեյնշտեյնի հավաքականները, որոնք, մեծ հաշվով, արդեն պայքարում են ԵՎՐՈ 2020-ում հայտնվելու համար, երեկ ոչ-ոքի՝ 1-1 խաղացին։

Հասկանանք, թե որ դեպքում Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կարող է հանդես գալ ԵՎՐՈ-ում։

Բոսնիացիները հաջորդ տնային խաղում պետք է կարողանան հաղթել Ֆինլանդիայի հավաքականին։ Հայաստանի հավաքականն իր հերթին, եթե ցանկանում է հանդես գալ ԵՎՐՈ-ում, պետք է կարողանա նախ հաղթել Լիխտեյնշտեյնի ընտրանուն։ Բայց միայն հաղթանակը քիչ է լինելու, պետք է հնարավորինս շատ գոլեր խփել մրցակցի դարպասը։

Սրանից հետո հյուրընկալվում ենք Ֆինլանդիային։ Այս խաղում Հայաստանի հավաքականը եթե կարողանում է առավելության հասնել ֆինների նկատմամբ ձեռնտու 1-3 հաշով, ապա Իտալիայի հավաքականին Իտալիայում կարող ենք նաև չհաղթել, այսինքն ոչ-ոքի էլ կարող ենք խաղալ՝ վաստակելով 1 միավոր։

Եթե Հայաստանի հավաքականը նույն ֆիններին հաղթում է 2-0 հաշվով, կարելի է ասել, հայտնվում է ԵՎՐՈ 2020-ում։ Բանն այն է, որ այս կերպ, այսինքն 2-0 հաշվով հաղթելու դեպքում, Հայաստանի հավաքականը ապահովում  է գոլերի լավագույն տարբերությունը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում ուժերը կչափի Լիխտեյնշտեյնի հետ։ Երեք օր անց՝ օգոստոսի 15-ին «Վերիտաս» ստադիոնում կհուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։

Այս պահին մեր խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝