Տեղի կունենա «Հայ բժիշկների 5-րդ համագումարը»

Տեղի կունենա «Հայ բժիշկների 5-րդ համագումարը»

Հարգելի գործընկերներ․ 
«Հայ բժիշկների 5-րդ համագումարի» շրջանակներում՝ Երևանում 2019-թ. հուլիսի 2-ին, ժամը՝ 12։00-ին  տեղի կունենա «Հայ բժիշկներ 5-րդ համագումարի մասնակիցների մամուլի ասուլիսը, որի նպատակն է հանրային առողջություն, բժշկական կրթություն, առողջապահության քաղաքականություն և թվայնացում, ֆարմակոլոգիա և դեղագործություն թեմաների մասին տեղեկություններ և քննարկումներ:
Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի և Սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը:
Ասուլիսը կվարեն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի, տնօրեն , «Հայ բժիշկների 5-րդ համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանը, համանախագահ ՝ Գևորգ Յաղջյանը , Հայկական միջազգային բժշկական կոնգրեսի նախագահ ՝ Վիգեն Սեպիլյանը և «Իզմիրլայն»ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, «5-

ՀԲՄՀ-2019»առողջապահական հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ամալյա Գևորգյանը:
Համագումարին նաև կմասնակցեն ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները: 
«Հայ բժիշկներ 5-րդ համագումարի կարգախոսն է ՝ Հայաստան- Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության:
Ասուլիսը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Աշոտ Երկաթ դահլիճում:

Ս.Թ հուլիսի 4-6-ը ընկած ժամանակահատվածում անցկացվելու են նաև պլենար և մասնագիտական նիստեր, սեմինարներ, դասախոսություններ և սիմպոզյումներ: Համագումարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։