ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ուշադրություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին․

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչև 2023 թ․ հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում: