Պուտինն ընտրությունների՞ է գնում

Պուտինն ընտրությունների՞ է գնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան մարտին։ 
Այս քայլը նրան թույլ կտա իշխանությունը պահպանել առնվազն մինչև 2030 թվականը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։

Կրեմլում կարծում են, որ հենց Պուտինը պետք է առաջնորդի երկիրը «վերջին տասնամյակների ամենադժվար ժամանակաշրջաններից մեկի շրջափուլում», Reuters-ին ասել են աղբյուրները, որոնք խնդրել են անանուն մնալ՝ խնդրի զգայունության պատճառով:

Ըստ նրանց՝ Պուտինի որոշման մասին տեղեկություններն արդեն արտահոսել են, և նրա խորհրդականները ներկայումս պատրաստվում են նախընտրական քարոզարշավին։

Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին հանձնարարել է սկսել Ուկրաինայում 2024 թ․ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները։