Հայտնի է նոր «Սուպերմենի» անունը 

Հայտնի է նոր «Սուպերմենի» անունը 

Դեւիդ Կորենսվեթը եւ Ռեյչել Բրոսնախենը հանդես կգան «Սուպերմեն․ Ժառանգություն» կինոնկարում որպես գլխավոր դերակատարներ։ Հիշեցնենք, որ Կորենսվեթը հայտնի է «Պերլ» եւ «Հոլիվուդ» կինոնկարներից, իսկ Բրոսնախենը՝ «Տարօրինակ տիկին Մեյզելը» եւ «Մանհեթեն» կինոնկարներից։ «Սուպերմենի» մասին պատմող նոր կինոնկարի ռեժիսորը Ջեյմս Գանն է։

Այսպիսով, նոր կինոնկարում Կլարկ Քենթի կամ որ նույնն է՝ «Սուպերմենի» նոր դերակատարը լինելու է 29-ամյա Կորենսվեթը, իսկ 32-ամյա Բրոսնախենը՝ լրագրող Լոիզ Լեյնը։ Hollywood Reporter-ը մանրամասնում է, որ դերասանական ընտրությունը տեւել է մի քանի ամիս։ Սուպերմենի դերի համար հավակնել են Նիքոլաս Հոլթը, Թոմ Բրիտնին, իսկ Լոիզի դերի համար՝ Էմմա Մակկին եւ Ֆիբի Դայնեւորը։ Ֆիլմի ռելիզը լինելու է 2025 թվականի հուլիսի 11-ին։