Մեր քաղաքական թիմը շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում․ Փաշինյան

Մեր քաղաքական թիմը շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում․ Փաշինյան

«Ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու և քաղաքապետի, քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանում լսել, տեսնել և զգալ՝ որքանո՞վ են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցիների խնդիրների լուծմանը։ Համոզված եմ, որ այս ճանապարհին կլինենք հետևողական»: Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական թիմը 2018 թվականին, Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով, տեսանելի և շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում։ Այս նոր փուլում այդ փոփոխություններն ավելի տեսանելի ու շոշափելի կլինեն, և ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետի, ավագանու կողքին՝ հանուն Երևանի և երևանցիների»,- ասաց նա։