Մահացել է կոմպոզիտոր Մոնթի Նորմանը 

Մահացել է կոմպոզիտոր Մոնթի Նորմանը 

94 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի կոմպոզիտոր Մոնթի Նորմանը, ով գրել է հայտնի երաժշտական թեման՝ Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար։ Այս մասին տեղեկանում ենք Նորմանի պաշտոնական կայքից։ Համաձայն հրապարակման, նա վերջին շրջանում պայքարել է հիվանդության դեմ։

Մոնթի Նոսերովիչը, ով հետագայում ընդունում է Նորման կեղծանունը, ծնվել է լոնդոնյան Իսթ-Էնդում, հրեայի ընտանիքով, որը Մեծ Բրիտանիան արտագաղթել էր Լատվիայից՝ անցյալ դարի սկզբներին։

Երաժշտական կարիերան սկսել է անցյալ դարի 50-ական թվականներից՝ ուժերը փորձելով նախ որպես վոկալիստ՝ ջազային խմբերում, հետո արդեն դառնալով հայտնի կատարող եւ կարիերան շարունակելով անհատական ֆորմատում։ Սակայն որոշ ժամանակ անց նա սկսում է երգերի բառեր եւ երաժշտություններ հորինել։ Ամենահայտնի գործը Doctor No-ն է, ստեղծված 1962 թվականին։ Արժանացել է բրիտանական երաժշտական ասպարեզի մի շարք հեղինակավոր մրցանակների։