Վստահաբար՝ Արմենակը լավ քաղաքացի է լինելու․Զոհրաբյանը զբաղվելու է լրագրողի հարցով

Վստահաբար՝ Արմենակը լավ քաղաքացի է լինելու․Զոհրաբյանը զբաղվելու է լրագրողի հարցով


Ազատազրկված լրագրող Արմենակ Դավթյանը  խնդրել նախկին գործընկերների միջնորդությունն ու երաշխավորությունը՝ պատժի մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով։ Արմենի բաց նամակը ուղղված էր նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանին, ով իր ֆեյբուքյան էջի պատին դրել է Արմեն Դավթյանի բաց նամակը։

Hraparak.am –ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ անպայման զբաղվելու է Արմեն Դավթյանի խնդրի լուծմամբ։
  «Արմեն Դավթյանի գործով զբաղվում եմ արդեն տևական ժամանակ և առաջիկայում հարցը ևս մեկ անգամ քննարկելու եմ արդարադատության նախար Արտակ Զեյնալյանի հետ։ Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ Արմենակն իսկապես զղջացել է և կարող է ու լինելու է, վստահաբար, լավ քաղաքացի»: 
Այլ մանրամասներ Նաիրա Զոհրաբյանը չհայտնեց՝ նշելով, որ միայն մնացած իրավական գործընթացներն արդեն գործի են դրված։