«Станислав, ты не прав!»

«Станислав, ты не прав!»

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ՀՀ-ում կայացած ընտ­րություններից հետո ասել է. «Հայերն ընտրել են Փաշինյանին, ունեք առաջորդ, թող ինքն էլ ձեզ առաջնորդի։ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարելու մասին պետք էր մտածել ավելի վաղ, ոչ թե ամբողջ երկիրը կրակի մեջ դնել։ Իսկ հիմա պետք է գլուխը կախ ստեղծել նոր պետություն։ Ես չգտեմ ինչ պետություն, դա արդեն Փաշինյանը կիմանա, նա է, ի վերջո հաղթել ընտրություններում։ Իսկ դա նշանակում էր, որ հայերը նրան հավատացել են։ Նա հավանաբար մի ծրագիր կու­նենա:… Կողքից հետևում ենք և շատ ցավում։

Մենք շատ վախենում ենք, որ Հայաստանը կա­րող է ինքն իրեն վերացնել։ Եվ ոչ թե նրա համար, որ պատե­րազ­մում է պարտվել, ո՛չ, Հայաստանը չի պարտվել, նա պարզապես ինքն իրեն հիմա վերացնում է» (Թերթ.am, 30 Հունիս 2021)։ Ոչ ավելի, ոչ պակաս, ինքնա­վերացում: 
Սույն հրապարակման վերնագիրը նմանություն ունի «Борис, ты не прав»-ի հետ, արտահայտություն, որը ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Եգոր Լիգաչովին է պատ­կանում:
Թանկագին Ստանիսլավ, Вы не правы!

Թեպետ մեր դուխավիկ Փաշինյանին ակնարկելիս զգացվում է «նուրբ հեգնանք», ինչի համար արժեր ձեզ դուելի հրավիրել, բայց դուք, երևում է, կաս­կածներ ունեք իշխող քաղաքական ուժի կարողությունների առնչությամբ, որին իր վստահության «պողպատյա» քվեն է տվել հայ ժողովրդի «սերուցքը»: Դուք չե՞ք կարծում, որ «վիրավորում» եք մի ամբողջ ժողովուրդ: Ինչպե՞ս կարելի է: Իսկ մենք ձեզ համարում էինք интеллигентный аналитик високой пробы. 99.999:

Զարմանալ կարելի է, թե այս պատկառելի անձն ինչպես գլխի չի ընկել, թե Փաշինյանն ինչ պետություն է ստեղծելու: Նա, անտարակույս, գիտի, բայց «նախան­ձից պայթում է», որ հայոց պետությունն օր-օրի հզորանում է: Դրա վառ օրինակն այն է, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարը հայատարարեց, թե պետությունը պետք է ծառայի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Միթե՞ այդպիսի պատկառելի կուսակցություն իր անվտանգությունն ու հետագա զարգացումը կկապեր ինչ-որ …չգիտեմ ինչ պետության հետ: Անշուշտ, ոչ: Ահա­վասիկ ծանրակշիռ փաստարկ առա այն, որ ՀՀ-ն ուժեղ պետություն է:

Ինչ վերաբերում է նրան, թե Փաշինյանը ծրագիր ունի, թե՝ ոչ, ապա՝ այո, ունի միանշանակ, այլ ոչ թե Տարասովի ասած «հավանաբար»:

Եթե պարոն Տարասովն ուշադիր հետևած լիներ հայաստանյան վերջին երեք տարիների զարգացումներին, ապա կհասկանար, որ հեղափոխության առաքելութ­յունը նրանում է եղել, որպեսզի Հայաստանն այլև չխոչընդոտի եղբայրական ժողո­վուրդների՝ ազերիների և թուրքերի միավորմանը: Դրա դիմաց ներդրումները կհոր­դեն Հայաստան: Կառավարության ուռճացված կառուցվածքի անհրաժեշ­տությունը, դրա հետ միասին միլիարդավոր պարգևավճարները. կվերանան: Հայաստանի զարգացման պլանավորումն ու իրագործումը կիրականցնի եղբայրա­կան Թուրքիայի կառավարությունը: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «բայաք­թար­ների» արտադրությունն ամբողջությամբ փոխադրվելու է Հայաստան: Դրա հետ մեկտեղ, ներկայիս ՀՀ տարածքում լիովին կդադարեցվի սարսափելի ցածր ար­տադրո­ղական գյուղատնտեսական արտադրությունը: Գյուղատնտեսությամբ կզբաղ­վեն եղբայրական Ադրբեջանը և եղբայրական Թուրքիան: Իսկ գյուղատնտե­սության մեջ զբաղված մի քանի հարյուր հազար մարդիկ միանգամից կդառնան հետարդյու­նա­բերական հասարակության քաղաքացիներ, այսինքն՝ «սպիտակօձի­քավորներ»՝ այդպիսով ազատագրվելով տաժանակիր աշխատանքից ու կյանքից:
Այնպես որ, Станислав, ты не прав! Раз не прав, то дуель за оскорбленную честь нашего лидера (по мне - вождя всех армян), как вы выразились, остается в силе. Жду ответа, как соловей лета!

Գագիկ Վարդանյան