Աշխարհում քանի մարդ է օգտվում համացանցից․ հրապարակվել են թվեր

Աշխարհում քանի մարդ է օգտվում համացանցից․ հրապարակվել են թվեր

Այս տարվա ապրիլի վերջի տվյալների համաձայն, աշխարհում ընդհանուր առմամբ համացանցից օգտվում է ավելի քան 5 միլիարդ մարդ։ Այս մասին հայտնում է Global Statshot-ը։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում համացանցից օգտվողների թիվն ավելացել է 200 միլիոնով։ Այսպիսով, այսօր աշխարհում համացանցից օգտվում է մոլորակի բնակչության մոտ 63 տոկոսը։

Ընդ որում, 4,65 միլիարդ մարդ առնվազն մեկ հայտնի սոցկայքում ունի օգտահաշիվ։ Այսուհանդերձ, աշխարհում կան բազմաթիվ ռեգիոններ, որտեղ համացանցը դեռ մնում է անհասանելի։ Այդ մասին վկայում է այն, որ ամբողջ աշխարհում ավելի շատ սմարթֆոն օգտագործող կա, քան համացանցից օգտվող։