Կաթողիկոսի խոսքը անհետևանք մնալ չի կարող․ Վարդանյան

 Կաթողիկոսի խոսքը անհետևանք մնալ չի կարող․ Վարդանյան

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը անդրադառնալով իշխանափոխության հարցում ընդդիմության ձախողման վերաբերյալ դիտարկումներն նշեց․ «Փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն՝ լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝  չենք համակերպվելու, հեռացնելու ենք, մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք՝ դուք ի՞նչ եք արել»։

Անդրադառնալով Կաթողիկոսի, ՀՀ ու Արցախի նախկին նախագահներին հանդիպումներին Վարդանյանը կոչով հանդես եկավ․

«Ասել են՝ շարունակելու ենք հանդիպել, սպասում ենք։ Կաթողիկոսի խոսքը չի կարող անհետևանք մնալ, նույն կամ նոր կազմով հանդիպեք, ձևակերպեք խնդիրը՝ պետք է հեռանա, ուղերձով դիմեք Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին, համախմբեք, նոր երիտասարդ դեմքեր են պայքարի մեջ ի հայտ եկել, ուղղորդեք նրանց»։