Ջեքի Չանն իր լեսբուհի դստերը զրկել է ֆինանսական աջակցությունից (լուսանկար)

Ջեքի Չանն իր լեսբուհի դստերը զրկել է ֆինանսական աջակցությունից (լուսանկար)

Դերասան Ջեքի Չանը դարձել է վիրուսային հոլովակի հերոս, որում նա մարմնավորել է հոգատար հոր: «Շարունակիր» ֆիլմից հատվածը Twitter-ում հավաքել է ավելի քան 34 միլիոն դիտում։ Դրանից հետո արտիստի դուստրը՝ Էտա Նգ Չոկ-Լամն, իր բլոգում հայտարարել է, որ դարձել է անտուն և քնել է կամրջի տակ այն բանի պատճառով, որ հայրն իրեն զրկել է ֆինանսական աջակցությունից՝ դատապարտելով միասեռական հարաբերությունների համար, հայտնում է Newsweek-ը։

 Ըստ Չոկ-Լամի՝ 69-ամյա Ջեքի Չանը դադարել է իրեն ֆինանսապես օգնել, քանի որ չի ընդունել իր սեռական կողմնորոշումը։ Այժմ դերասանի դուստրն աղքատության մեջ է ապրում Կանադայում՝ ընկերուհու հետ։

«Բարև, ես Ջեքի Չանի դուստրն եմ, և սա իմ ընկերուհին է: Հոմոֆոբ ծնողներիս պատճառով մեկ ամիս անտուն էինք։ Մենք հաճախ էինք քնում կամրջի տակ և այլ հասարակական վայրերում»,- Չոկ-Լամին մեջբերում է հրատարակությունը։