ԱԳՆ-ից հեռացված դիվանագետների հարցը վայրկյան իսկ չեմ կասկածում, որ լուծվելու է

ԱԳՆ-ից հեռացված դիվանագետների հարցը վայրկյան իսկ չեմ կասկածում, որ լուծվելու է
Վլադիմիր Կարապետյան


Hraparak.am-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշանակվելու  է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, ինչն այսօր պաշտոնապես հաստատվեց՝ «Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի»։

Վարչապետի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին։
-Պարոն Կարապետյան, ինչպես են ընդունել Ձեր նշանակումը սոցիալական ցանցերում, Ձեր մտերիմները ու ծանոթները։

-Ես չէ, որ պետք է գնահատեմ՝ դաշտն ինչպես է ընդունել, կարող եք ինքներդ հետևել, տեսնել՝ մարդիկ ինձ ճանաչում են, իսկ ի՞նչ արձագանք կտան՝  կարող եք հետևել,ասացի՝ սոցիալական ցանցերով։ Կարծում եմ՝ որպես մամուլի քարտուղար պրակտիկա ու անցած ճանապարհ ունեմ։

-Հիշում եք՝ տևական ժամանակ շրջանառում էր, որ 2008-ին մարտյան իրադարձություններով պայմանավորված, Դուք ԱԳՆ-ից հեռացված դիվանագետների թվում պետք է վերականգնվեիք ԱԳՆ-ում, բայց նշանակվեցիք Վարչապետի խոսնակ։

-Կարծում եմ՝ այդ հարցը պարտադիր պետք է լուծվի, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ լուծվելու է։

-Մարթա Սիմոնյան, Ռուբեն Շուգարյան, Կարինե Աֆրիկյան, այլք, ոմանք Հայաստանում էլ չեն արդեն։

-Կարծում եմ՝ լուծումները կարող են գտնվել ինդիվիդուալ հիմունքների վրա։ Չեմ կարծում, թե դժվար է՝ յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին խոսել․ պայմանավորվել․․ չգիտեմ, լուծումները գտնել։
-Երբվանի՞ց եք աշխատանքի գնալու։

-Արդեն աշխատանքի եմ։