Շտապեմ հիասթափեցնել ձեզ` իշխանության մեջ խելագարներ չկան

Շտապեմ հիասթափեցնել ձեզ` իշխանության մեջ խելագարներ չկան

Ինձ չի լքում այն զգացումը, որ հայերը «նյութ» են դարձել հրեշավոր հոգեբանական փորձերի համար:

Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր ամբիոնից մեր Երկրի ղեկավարը հիմնավորում էր Հայաստանի զինանշանի «թերի»լինելը, ավելի հստակ` իբր «զարմանում» էր Հայաստանի զինանշանի վրա համայն հայության համար սրբազան Արարատ լեռան առկայությունից: Անմիջապես հարց է առաջանում. Իսկ որն է Հայաստանի գլխավոր հերալդիկ խորհրդանիշի նկատմամբ նման «հետաքրքրության» պատճառը:

Միանգամից ասեմ, որ այն վարկածը, որ իշխանությունը գժվել է, և մենք հիմա հերթական հոգեկան սրացումն ենք տեսնում, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։ Շտապեմ հիասթափեցնել ձեզ` իշխանության մեջ խելագարներ չկան։

Այսպիսով, այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը:

Իրականում ամեն ինչ շատ տրամաբանական է։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ միշտ ունեցել է երկու հիմնական հարց։

Առաջինը` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։

Երկրորդը՝ Հայաստանի պետական խորհրդանիշների՝ սուրբ Արարատ լեռան, որը ժամանակավորապես գտնվում է Թուրքիայի տարածքում։

Եւ եթե Հայաստանյան ներկայիս իշխանությունն արդեն պաշտոնապես հայտնել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու գործընթացի վերջի մասին (Սփյուռքի հարցերով «գլխավոր» Զարեհ Սինանյանի շուրթերով հայտարարելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցը «փակված է»), ապա Հայաստանի Զինանշանից Արարատ լեռան հեռացումից իշխանությունը դեռ չի կարողացել «գլուխ հանել»։

Ի՞նչ պետք է անել թուրքերի պահանջները կատարելու և Սուրբ Արարատ լեռան պատկերը հայկական Զինանշանից հեռացնելու համար: Ճիշտ է` պետք է ստորացնել, հիմարացնել, խայտառակել, փչացնել այն սիմվոլիզմը, որը մարմնավորում է Արարատը։

Այսպիսով, լուծումը շատ պարզ է: Հայկական իշխանությունը հող է նախապատրաստում երկրի Զինանշանից Արարատը հեռացնելու թուրքերի պահանջը բավարարելու համար։ Կարծում եմ, արժե սպասել թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի թավշյա իշխանությունների հասցեին գովեստի հերթական չափաբաժիններին։

Ամեն ինչ ունի իր սահմանը, նույնիսկ մարդկային հիմարությունը, միայն նվաստացումը սահմաններ չունի:

Ի դեպ, քանի որ գործընթացը գնում է թավշյա իշխանությունների կողմից թուրքական ցանկությունների անվիճելի բավարարման ուղղությամբ, ապա համարձակվում եմ հիշեցնել, որ թուրքական ծրագրերի վերջնակետը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է և հայկական էթնիկ տարրի վտարումը տարածաշրջանից։ 

Այսինքն ՝ մեր մահն ու աքսորը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյան