Երաշտը հաղթահարելու համար արհեստական անձրեւ կառաջացնեն

Երաշտը հաղթահարելու համար արհեստական անձրեւ կառաջացնեն

Չինաստանի իշխանությունները մտադիր են առաջացնել արհեստական անձրեւ՝ քիմիկատների կիրառությամբ, որպեսզի փրկեն բերքը աննախադեպ երաշտից։ Նշենք, որ ընթացիկ տարվա ամառը Չինաստանում եղել է ամենաշոգն ու չորայինը վերջին 61 տարում։ Երաշտը հանգեցրել է ցանքատարածությունների «չորացմանը», բերքի «խեղճացմանը» եւ ջրամբարների դատարկմանը։

Չինաստանի Գյուղատնտեսության նախարար Տան Ժենծյանը հայտարարել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում է որոշվելու, թե բրնձի բերքը երկրի հարավում որքանով կկարողանա դիմակայել երաշտին։ Իշխանությունները ներկայումս մշակում էին արտակարգ միջոցներ՝ հացահատիկեղենի աշնանային բերքի պահպանման համար, որը կազմում է Չինաստանի հացահատիկեղենի տարեկան բերքի 75 տոկոսը։