Մխիթարյանը դարձավ հետխորհրդային երկրում ծնված 15-րդ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ է գրանցել

 Մխիթարյանը դարձավ հետխորհրդային երկրում ծնված 15-րդ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ է գրանցել

Երեկ՝ մարտի 14-ին, կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Իտալական «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Պորտուի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով, սակայն իտալական ակումբը շարունակելու է պայքարը աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարում, քանի որ դիմակայության առաջին խաղում, սեփական հարկի տամ «Ինտերի» ֆուտբոլիստներին հաջողվել էր նվազագույն հաշվով առավելության հասնել։

Խաղին մասնակցում էր նաև «Ինտերի» առաջատարներից դարձած հայազգի Հենրիխ Մխիթարյանը, որը հերթական տպավորիչ ցուցանիշը գրանցեց իր կարիերայում։ Մխիթարյանը երեկ 50-րդ հանդիպումը անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարն ու ավագը Չեմպիոնների լիգայում մինչ այս կարողացել է 6 գոլ խփել ու դառնալ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային երկրում ծնված 15-րդ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում անցկացրել է այսքան հանդիպում։