Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հացադուլ է սկսել Իրանի բանտում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հացադուլ է սկսել Իրանի բանտում

Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր Նարգես Մոհամադին իրանական բանտում հացադուլ է հայտարարել, գրում է The Washington Post-ը։

Նրա ընտանիքը հայտարարել է, որ բողոքի ակցիան ուղղված է իր և այլ բանտարկյալների բժշկական օգնության սահմանափակումների, ինչպես նաև կանանց հիջաբ կրելու Իսլամական Հանրապետության պահանջների դեմ:

«Այսօր Նարգես Մոհամադին Էվին բանտից իր ընտանիքին տեղեկություն է փոխանցել, որ մի քանի ժամ առաջ հացադուլ է սկսել։ Մենք լրջորեն մտահոգված ենք Նարգեսի ֆիզիկական վիճակով և առողջությամբ»,- ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ: