ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի առաքելություն. իրագործելի չէ 

ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի առաքելություն. իրագործելի չէ 

ԵԽԽՎ երևանյան գրասենյակի կայքում զետեղված ուղերձում ասվում է.
Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2019թ. հունվարի 9-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս

հիմնական ուղղություններն են` 
1. մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, 
2. արդարադատության ապահովում, 
3. օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, 
4. ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

Թվարկվածը, փաստորեն, ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առաքելությունն է Հայաստանում:
Առաջին երեքի հետ կապված, անհարմար է նույնիսկ ինչ-որ բան ասել. No Comment! Ամբողջ խնդիրը նրանում է, թե որ տեսանկյունից է դիտարկվում այդ ամենը: 

4-րդ կետում «ինչպես նաև»-ը թուլացնում է, կարծես, երկրորդական է դարձնում «ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարելը», այն էլ աշխարհի ժողովրդավարության բաստիոնում: Հետևաբար, թվում է նպատակահարմար՝ դրա փոխարեն գրել «հատկապես», իսկ առաջին երեք կետերը շարադրել «ինչպես նաև»-ից հետո: Այսինքն, գործողությունների չորս հիմնական ուղղություններն են`
1. հատկապես ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանումը, ինչպես նաև՝
2. 1.2 և 3 կետերը:

Ասվածի հիմնավորումն այն է, որ ԵԽԽՎ «հանճարեղ» բանաձևի առանցքը կամ հիմնաբառը ժողովրդավարությունն է.
• բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները,
• բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին…
 • ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:

Մյուս կետերի վերաբերյալ բանաձևում հանդիպում են որոշ դրույթներ, բայց ԵԽԽՎ-ի երևանյան գրասենյակը թող հանգիստ լինի. հայ հասարակության բանականությամբ օժտված և մեծահոգի հատվածը դրանք ընդունել է հումորով: Ինչու՞ հումորով, որովհետև Mission Impossible.

Գագիկ Վարդանյան