Սարսափում եմ, հանկարծ չկատարվի ամենաաղետալին. Նիկոլ չընտրողները շանսատակ անեն Նիկոլ ընտրողներին

Սարսափում եմ, հանկարծ չկատարվի ամենաաղետալին. Նիկոլ չընտրողները շանսատակ անեն Նիկոլ ընտրողներին

Բանաստեղծ Հուսիկ Արան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սարսափում եմ, հանկարծ չկատարվի ամենաաղետալին. Նիկոլ չընտրողները շանսատակ անեն Նիկոլ ընտրողներին: Չասեմ, թե այդ արհավիրքը մեր ինչը կլինի: Մեկմեկու կոկորդ կրծելով թշնամու ծրագրածն ենք ավարտին հասցնում: Վերջապես հասկանանք, թե ինչ ենք ուզում այս անտեր աշխարհից, մեր անտերությունից, մեր անկարողությունից: Մեր ներսո՞ւմ ենք, մեր մերձավո՞րը, թե՞ մեզնից դուրս ինչ-որ օտար մարմին, մեր անտարբերը: Կարելի՞ է հազարամյակներով այսքան ինքնակործան ու ինքդ քեզնից փախչող լինել: Ոչ մի անգամ չխնայես քո ներկան ու գալիքը, չբռնես ձեռքդ՝ կանգ առնելով աղետի եզրին, որ վաղվա օրվա մեջ շնչելու օդ ունենաս, գտնես քեզ, որ անվերջ օտարին կորուստ չդառնաս: Գոնե մեկ անգամ կանգնես և ասես՝ կարո՛ղ եմ, տե՛ր եմ»։