Փաշինյանը նիստ է վարում. ի՞նչ հարցեր են քննարկվում

Փաշինյանը նիստ է վարում. ի՞նչ հարցեր են քննարկվում

Այսօր՝ փետրվարի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 38 հարց, որից 35-ը չզեկուցվող են, ևս երեք հարց էլ հանդիսանում է գաղտնի: Օրակարգում են մասնավորապես Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին,  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՆՕԿ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին ու այլ հարցեր: