Արտետան ցանկանում է «Լայպցիգի» պաշտպանին տեսնել «Արսենալում»

Արտետան ցանկանում է «Լայպցիգի» պաշտպանին տեսնել «Արսենալում»

Ինչպես գրում են գերմանական մարզական լրատվամիջոցները, եվրոպական առաջատար թոփ ակումբները իսկական որս են սկսել «Լայպցիգի»  պաշտպան Իբրահիմ Կոնատեի նկատմամբ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ Կոնատեի տրանսֆերը գնելու հարցում ամեն դեպքում ֆավորտիը Լոնդոնի «Արսենալն» է։

Պաշտպանին ամեն կերպ ուզում է թիմ հրավիրել անձամբ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Միկել Արտետան։ Ասում են՝ Արտետան լավ է գիտակցում, որ թիմի բրազիլացի պաշտպան Դավիթ Լուիսը ամռանը լքելու է «Արսենալը», ուստի նրան համարժեք փոխարինող է փնտրում։ Կոնատեի պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հիշեցնենք, ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը։