Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար

Խոյ: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի։

Ցուլ: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի։ Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:

Երկվորյակ: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:

Խեցգետին: Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից:

Առյուծ: Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք:

Կույս: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը ՝զբաղվելով սիրելի գործով: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող ստացվեն:

Կշեռք: Հնարավոր է նոր համագործակցություն, որը սկզբում ոչ հեռանկարային կթվա , սակայն հետագայում կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կփոխեն իրենց աշխատանքը, ստիպված կլինեն որոշ խոչընդոտներ հաղթահարել: Վեճերից խուսափել գրեթե չի ստացվի, փոխարենը տղամարդկանց հետ շփվելիս՝ խնդիրներ չեն առաջանա:

Կարիճ: Հրաշալի օր է մի շարք գործեր ավարտին հասցենելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից՝ ներդաշնակ օր է սպասվում: Ամեն բան ճիշտ ձեր սրտով է: Շրջապատում ոմանք կփորձեն խառնվել ձեր գործերին: Պատրաստ եղեք պաշտպանել սեփական շահերը:

Աղեղնավոր: Սիրային հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր դեռևս միայնակ են, այսօր կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատաել: Նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրոդ կեսին, կրկին անգամ կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել: Հնարավոր են մի շարք հեռանկարային գործնական առաջարկություններ։

Այծեղջյուր: Այսօր կառանձնանաք ձեր համառությամբ և նպատակասլացությամբ: Կանեք ամեն բան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Շրջապատի հանդեպ խստապահանջ եք, զիջումների չեք գնա: Ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց կնկատվի: Գործի բերումով կառնչվեք ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ։

Ջրհոս: Հնարավոր են չծրագրված , բայց շատ հաճելի հանդիպումներ: Ուրախալի լուրեր կլսեք հեռու բարեկամներից, հին ընկերներից: Այսօր ծագած մտահաղացումներըկարող են հիմնովին փոխել ձեր կյանքը, եթե դրանց իրագործմանն ամենայն լրջությամբ մոտենաք: Բարեբախտաբար այսօր տարաձայնություններ չեք ունենա:

Ձկներ: Առավոտյան կարող եք զբաղվել ֆինանսական հարցերով։ Օրվա երկրորդ կեսին զգուշացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, նրանք այսօր կարող են վնասել ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ տարեց ազգականների հետ, գումարային որոշ խնդիրներ կծագեն: