Հայտնաբերվել է միջնադարյան կանացի ոսկե մատանի՝ Քրիստոսի դիմապատկերով

Հայտնաբերվել է միջնադարյան կանացի ոսկե մատանի՝ Քրիստոսի դիմապատկերով

Շվեդիայում բազմադարյա հնության զարմանալի արտեֆակտներ են հայտնաբերվել, որոնց մեջ հատկապես մեկը գիտնականների հիացմունքն է առաջացրել։ Ըստ հնագետների, որոնք պետական ազգային պատմական թանգարանների համար պեղումներ են անցկացվել, երկու տարվա աշխատանքներից հետո, որոնց իրականացվել են Շվեդիայի հնագույն բնակավայրերից մեկում՝ Կալմարայում, ընդհանուր առմամբ մոտ երեսուն հազար արտեֆակտ են հայտնաբերել։ Դրանց մեջ եղել է մի կանացի ոսկյա մատանի, որը հատկապես զարմացրել է գիտնականներին։ Այն եղել է Քրիստոսի դիմապատկերով։ Մատանին եղել է գրեթե իդեալական վիճակում։ Մատանին թվագրվում է 15-րդ դարով։

Արժեքավոր արտեֆակտներ են հայտնաբերվել Հյուսիսային Ֆինլանդիայում, Էստերգետլանդում, Ուպլանդեոմ։ Բացվել են նաեւ բազմաթիվ միջնադարյան շինություններ, փողոցային սեգմենտներ, քաղաքային պարիսպների հատվածներ։