Ինչու է խոցվել ուկրաինական օդանավը Իրանում․ Թեհրանը հրապարակել է ամփոփիչ զեկույց

Ինչու է խոցվել ուկրաինական օդանավը Իրանում․ Թեհրանը հրապարակել է ամփոփիչ զեկույց

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, կապված Թեհրանի երկնքում ուկրաինական Boeing քաղաքացիական մարդատար օդանավի խոցման հետ կապված։  Հիշեցնենք, որ օդանավը պատկանում էր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը։ Դեպքը տեղի էր ունեցել 2020-ի հունվարի ութին։ Ավիաաղետի հետեւանքով զոհվել էր 176 մարդ։ Ըստ զեկույցի, Իրանի ՀՕՊ համակարգերը ուկրաինական օդանավը սխալմամբ համարել են թշնամական օբյեկտ եւ թիրախավորելով՝ խոցել են այն։ Reuters-ը գրում է,որ սխալմունքը եղել է օպերատորինը եւ դրա հետեւանքով երկու հրթիռ է արձակվել օդանավի ուղղությամբ։