Որքան գումար է վաստակելու նոր պայմանագրով․ նոր մանրամասներ

Որքան գումար է վաստակելու նոր պայմանագրով․ նոր մանրամասներ

Հանրահայտ մարզական լրագրող Նիկոլո Սկիրան նոր մանրամասներ է հաղորդել «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ու ակումբի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններից։

Լրագրողի պնդմամբ՝ կողմերը արդեն համաձայնության են եկել ու շուտով ֆուտբոլիստը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2024 թվականը։ Ջեկոն գործող պայմանագրի համաձայն՝ տարվա համար Իտալիայում վաստակում է 5,5 միլիոն եվրո, սակայն Սկիրան տեղեկություններ է հաղորդել նաև աշխատավարձի մասին։ Ըստ նրա՝ նոր պայմանագրով Ջեկոն 4 միլիոն է ստանալու, սակայն մեկ միլիոն կազմող հավելավճարը պահպանվելու է։