Հայ քանդակագործը լեգենդար ֆուտբոլիստին արձան է նվիրել 

Հայ քանդակագործը լեգենդար ֆուտբոլիստին արձան է նվիրել 

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Կաֆուն այցելել է Մոսկվայում տեղի ունեցած Բուքմեյքերների վարկանիշային միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը։ Ինչպես հայտնում է news. rambler. ru-ն հայ հայտնի քանդակագործ Աշոտ Պողոսյանը լեգենդար ֆուտբոլիստին վերջինիս մամուլի ասուլիսի ժամանակ նվիրել է բրոնզե արձան, պատրաստված հատուկ մարզիկի այցի պատվին։

Այն պատկերում է Կաֆուին՝ հաղթանակի պահին, երբ ստանում էր Աշխարհի գավաթը 2002 թվականին՝ Աշխարհի խաղերի եզրափակչից հետո։