Հստակ հայտնի է՝ ուր են տեղափոխում Երասխի մետալուրգիական գործարանը

Հստակ հայտնի է՝ ուր են տեղափոխում Երասխի մետալուրգիական գործարանը

Երասխի մետալուրգիական գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Կառավարությունը հավանություն տվեց Արարատում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին ու «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ընկերությանը 8,9 հա հողատարածք նվիրաբերեց․

«Միաժամանակ, հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղների արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով  միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։ 

Գործարանի տեղափոխման ու վայրի հստակության հետ կապված, հիշեցնենք, «Հրապարակը» տեղեկացրել էր մոտ երեք ամիս առաջ։