Քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք կբերի

Քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք կբերի

Վերջերս քաղաքապետարանը նոր տեխնիկաներ գնելու միտում է ցուցաբերում, նախ 9 հատ ձնամաքրիչ մեքենաներ գնվեց, ապա նաև սկսվեց քաղաքապետարանում քննարկվել 30  նոր աղբատար մեքենայի գնման ծրագիրը, որոնք պետք է վարձակալությամբ տրամադրվեն Սանիթեքին։ «Հրապարակին» հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը նաև ցանկանում է նոր ավտոբուսներ ձեռք բերել։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրինք, թե ի՞նչ ավտոբուսների մասին է խոսքը, պատասխանեց․

«Խոսքը 800 ավտոբուսների մասին է, տարբեր տարողությամբ։ Այս պահին քաղաքապետարանը խորհրդատվական կազմակերպության հետ աշխատանքների վերջնական փուլում է։ Քաղաքապետարանը սկսել է արդեն տարբեր ավտոարտադրող ընկերությունների հետ հանդիպումները, հանդիպումները տեղի են ունենում այդ ընկերությունների նախաձեռնությամբ, մինչ այս պահը հանդիպել ենք մեկ գերմանական և մեկ չինական ընկերությունների հետ»։