Ծափերը մեռած էին ու անշունչ․․․

Ծափերը մեռած էին ու անշունչ․․․

 

2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ մարդիկ հավատում էին Փաշինյանին, Գյումրի քաղաքի օրը Նիկոլ Փաշինյանը չէր գնացել Գյումրի և շնորհավորել նրանց տոնը։ Ֆեյսբուքով էր շնորհավորել․ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք:

Այն ժամանակ նրան Գյումրին պետք չէր, դե վստահում էին նրան, որ փրկիչ է եկել։ Այդ ժամանակ նրան  ձեռքերի վրա կթռցնեին, բայց այդքանով հանդերձ նա չգնաց, որովհետև այդ տարածքը` ինչպես թշնամին էր գրավում, նվաճված էր համարում։ Չնայած վստահում էին, բայց այդ ժամանակ էլ չէին հավատում, որ Նիկոլին Քաղաքի տոնի առթիվ չէին տեղեկացրել, մանավանդ որ այդ մասին գիտեր Արարատ Միրզոյանը և գնացել էր անձամբ Գյումրի։ Տեսեք, թե Նիկոլը երբվանից է սկսել ստել․․․ Տեսեք, թե մարդիկ ինչքան էին վստահել  փրկչին,  որ նման հազարավոր ստեր մարսել են։ Բայց երեկ Գյումրին Նիկոլին պետք էր ու շա՜տ էր պետք, չնայած գիտեր, որ ինքը անտանելի է արդեն իր ներկայությամբ, ելույթով, շքախմբով։ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման ժամանակ, երբ ինքը ելույթ պիտի ունենար, մարդիկ զանգվածաբար լքում էին դահլիճը, ելույթից հետո ծափերը մեռած էին ու անշունչ։ Ինքը այլևս Գյումրիի համար չկար, բայց Գյումրին նրան պե՛տք էր և անգամ ամենաննշան առիթի դեպքում ինքը կգնար, որովհետև Գյումրին իրե՛ն պետք է․․․