Հայկական ֆուտբոլի համար կարող ենք պատմություն կերտել․ «Փյունիկի» մարզիչը՝ «Շերիֆի» դեմ այսօրվա խաղի մասին

Հայկական ֆուտբոլի համար կարող ենք պատմություն կերտել․ «Փյունիկի» մարզիչը՝ «Շերիֆի» դեմ այսօրվա խաղի մասին

Կարող ենք պատմություն կերտել հայկական ֆուտբոլի համար: Հասկանում ենք այդ պատասխանատվությունը, զգում դա: Ուզում ենք ուրախացնել մեր երկրպագուներին ու արդյունքի հասնել: Ունենք մոտիվացիա ու պատրաստվածություն: Կարծում եմ` պատրաստ ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Դա մեր ուժերի սահմաններում է: Թիմերի շանսերը գնահատում եմ հավասար։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ է նշել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Շերիֆ»-«Փյունիկ»  դիմակայության առաջին հանդիպումը Երևանում, հիշեցնենք, ավարտվել էր 0-0 հաշվով։ Մոլդովայում պատասխան խաղը կայանալու է այսօր։

«Հստակ խնդիր ունենք՝ մեռնել կամ տանել մեր հաղթանակը: Մենք այդպես եք մոտիվացված:  Պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունը այդպիսին է: Թիմը պատրաստ է թե տակտիկապես, թե հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»»,- հավելել է նա։