SOCAR-ը «պայթե՞ց»

SOCAR-ը «պայթե՞ց»

Բաքվի մի շարք լրատվամիջոցներ եւ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր տեղեկություն են տարածել, որ Պետական նավթային ընկերությունում սպասվում են աշխատողների զանգվածային կրճատումներ: Ի պատասխան, ընկերությունը հայտնել է, որ խոսքը վերաբերում է պարեկա-պահակային ծառայությանը, որտեղ որոշ անցակետեր կարող են փակվել, որոշները՝ խոշորացվել, եւ «նոր աշխատողները կընդունվեն մրցութային կարգով»:

Փաստացի հաստատվում է, որ Ալիեւների պարծանք SOCAR-ի համար դժվար ժամանակներ են եւ իրոք նախատեսվում է աշխատողների կրճատում: Նավթի գնանկումն անում է իր գործը: Եւ որքան էլ պետական քարոզչությունը փորձի հակառակը պնդել, մարդիկ, պարզվում է, տեսնում են իրականությունը եւ այդ մասին բարձրաձայնում՝ չնայած հետապնդումներին եւ սպառնալիքներին: