Վրաստանը մեղադրեց Ադրբեջանին

Վրաստանը մեղադրեց Ադրբեջանին

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունը, որ Վրաստանի տարածքով Հայաստանն ականանետներ է ստացել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Պետական մի մարմնից ստացած այդ կեղծ լուրի տարածումը նպատակ է հետապնդում ստվերելու վրաց-ադրբեջանական համագործակցությունը»- ասված է հայտարարության մեջ:

Շեշտելով, որ ապատեղեկատվության աղբյուրն Ադրբեջանի պետական մարմիններից մեկն է, վրացական կողմը փաստացի սադրանքի մեջ մեղադրում է Ալիեւի իշխանությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությանը դեռեւս չի անդրադարձել:

Մինչդեռ օրվա ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ- է հրավիրվել այդ երկրում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ նույն խնդրով բացատրություն տալու համար, Ալիեւի արտաքին քաղաքական գերատեսչությունը Վրաստանի դեսպանին չի հրավիրել եւ պաշտոնական բողոք չի արտահայտել: