Փաշինյանն ու ոստիկանապետը ներկայացրեցին «ռեյդերի» արդյունքները

Փաշինյանն ու ոստիկանապետը ներկայացրեցին «ռեյդերի» արդյունքները

Պարետատան նիստից հետո Նիկոլ Փաշինյանը, որը  հայտարարեց, որ վիճակը լուրջ է և գնալով լրջանում է,բարձր  ինքնագիտակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց, որ միայն այդ չէ,։ Ապա՝ հրավիրեց ոստիկանապետին, որ նա ներկայացնի, թե ինչ «ռեյդեր են» անում։

։
Ըստ այդմ՝ ոստիկանության ու տեսչական մարմինների փոխգործակցության շրջանակներում իրականացվել են «ռեյդեր» Դավիթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում։ Այսօր էլ մայրաքաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում, եղել են կրկնակի ուսումնասիրություններ։

Այսինքն՝ ոստիկանական կարգախմբերը որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են տարածք, տեսնելու, թե որքանով են պահպանվում կանոնները, որոնց համար արդեն իսկ ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ, այս «ռեյդերի» ժամանակ Դավթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ մյուս երկու վարչական շրջաններում՝ 124։
Տեսչական մարմինների կողմից կասեցվել է 62 տնտեսվարողի գործունեություն։

Արման Սարգսյանի տեղակացմամբ՝ տեղադրված են միջմարզային ուղեփակոցներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել միջմարզային տրանսպորտային միջոցները։

Քաղաքացիներից պահանջներն են՝ դիմակի առկայություն բաց դարածքում, դիմակի կրում՝ փակ տարածքներում, տաքսիների վարորդների կողմից կողքի նստատեղի ուղևորի բացառում և դիմակների կրում։

Ընդհանուր առմամբ, վերջին օրերին իրականացված վարչարության արդյունքում շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր։ Ոստիկանության պետը խոստացավ, որ այդ գործընթացը կլինի շարունակական։