Վերջին շրջանում մենք ուղղակի չենք կարողանում դրսևորել մեր վարպետությունը. Կլոպ

Վերջին շրջանում մենք ուղղակի չենք կարողանում դրսևորել մեր վարպետությունը. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է ԱՊԼ հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ Լոնդոնի «Չելսիից» կրած 0-1 հաշվով հաղթանակին։

«Կարելի է ասել, որ ամեն ինչ որոշվեց Մաունթի անհատական ​​վարպետության շնորհիվ: Բավականին լարված խաղ էր ընթանում ,երկու թիմերն էլ ջանք էին գործադրում հաղթական արդյունքի համար: Մենք էլ մի քանի լավ հնարավորություն ունեցանք գոլ խփելու համար, կհիշեք Մանեի դրվագը, ցավոք չստացվեց։ Ցավալիորեն մեզ մոտ վերջին վճռական փոխանցումը չէր ստացվում։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում մենք ուղղակի չենք կարողանում դրսևորել մեր վարպետությունը, ցույց տալ՝ իրականում ինչի ենք ըդնունակ։ Պարտությունն իհարկե հերթական լուրջ հարվածն մեզ համար, բայց նորից պիտի կրկնեմ՝ չի նշանակում, որ սա դեռ վերջն է»,- ասել է գերմանացի մասնագետը։

Հատկանշական է, որ «Լիվերպուլն» այս խաղից հետո կրեց պատմության մեջ իր 5-րդ անընդմեջ պարտությունը։