Ես չեմ քշել. Քերոբյանը՝ «Սեպուհ1»-ի մասին

Ես չեմ քշել. Քերոբյանը՝ «Սեպուհ1»-ի մասին

«Արտադրվել է 8 «Սեպուհ 1» մեքենա, ես գիտեմ, որ ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված իրենց խնդիրները, այդ թվում ֆինանսական, փորձում են լուծել, որ անցնեն հոսքագծային արտադրության»,- այս մասին այսօր կառավարության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քրեոբյանը:

Լրագրողի հարցին՝ լա՞վն են արդյոք այդ մեքենաները, նախարարը ասաց․

«Ես չեմ քշել»։

«Ուրիշ հարց տվեք։ Հիմա մենք աշխատում ենք էլեկտրական մեքենաներով փոխել մեր մեքնենաները»,- ասաց Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավոր է արդյոք պետական ապարատի ծառայողական մեքենաները փոխարինվեն «Սեպուհ1»-ով: