1130 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ ընդհանուր կանչերի թիվը 4817 է եղել

1130 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ ընդհանուր կանչերի թիվը 4817 է եղել

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շտապօգնության կանչերի քանակը այս շաբաթ 4817 է եղել։ Հիվանդանոց է տեղափոխվել 1130 քաղաքացի։ Մանկական կանչերի թիվը 430 է եղել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 172 երեխա»,- քիչ առաջ զեկուցվեց Ավինյանին։