Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»

Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անտոն Գորելկինը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»:

Նրա խոսքով՝ ռեսուրսում կան ոչ միայն հոդվածներ, որոնք նկարագրում են արգելափակումները շրջանցելու ուղիները, այլև նյութեր, որոնք կոչ են անում օգտատերերին կիրառել դրանք։

«Վիքիպեդիան» արգելափակելու օրինական հիմքեր կան, մնում է այնպես անել, որ դա կտրուկ դիսկոմֆորտ չառաջացնի օգտատերերի մոտ։ Իրականում, այս ռեսուրսում առկա բոլոր արժեքավոր տեղեկությունները արդեն կրկնօրինակվել են, համապատասխանեցվել են հանրագիտարանային նորմերին և տեղադրվել են Bre, Ruviki և Runiversalis պորտալներում: