Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին

Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին

Ըստ էության քաղաքական հայտարարություն եմ արել եւ բացատրություն չեմ տվել։ Հարուցված եւ հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը։ Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետեւ դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Հետեւաբար, որեւէ կերպ, որեւէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեից դուրս գալով ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով երեկվա հանրահավաքի ընթացքում «Իմ Քայլի» պատմագիրների հետ կապված արած հայտարարություններից հետո հրավիրվել էր քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝  հրաժարվել է նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալ։

«Փորձում են նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել, ձերբակալել, հույս ունենալով, թե այս ճանապարհով կարող են ազդել մեզ վրա։ Այսօր քննիչներն այցելել են նաեւ Վազգեն Մանուկյանին»,- ասաց նա։